Արցախում վիրավորի և դիվերսիոն հարձակման փորձի մասին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը ծայրեծայր կեղծիք է, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ կատարել են դիվերսիոն֊հետախուզական ներթափանցման փորձ , ինչն իբր թե կասեցվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, և նահանջել են ունենալով մեկ վիրավոր, ծայրեծայր կեղծիք է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել էր հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Գերատեսչությունը տեղեկացրել էր, որ հայկական կողմն ունի վիրավոր։ Արցախի ՊՆ-ն հայտնել էր նաև, որ Ադրբեջանի Զու-ն նույն օրը կրակ է բացել Ճանկաթաղի ուղղությամբ։