ՌԴ ՊՆ-ն հայտնել է հրադադարի ռեժիմի երկու խախտման մասին։
«Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք՝ Մարտակերտի շրջանում՝ զոհեր և վիրավորներ չկան, Մարտունու շրջանում՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Մարտակերտի և Ճակնաթաղի շրջաններում։
Սեպտեմբերի 13-ին Արցախի ՊՆ հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը, կա վիրավոր։