Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի Մարտակերտի շրջանում տեղակայված ՊԲ դիրքերի ուղղությամբ, կա վիրավոր, հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:
«Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք: Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նշում են, որ միջադեպի մասին հաղորդել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Արցախի ՊՆ-ն այսօր ավելի վաղ երկրորդ անգամ հերքել էր Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 17։45-ի սահմաններում, կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Ավելի վաղ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախարարությունները հերքել էին Ադրբեջանի ԶՈւ-ի երկու հողորդագրությունները։