Ադբեջանական ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել ամրաշինական աշխատանքներ կատարելու մասին, տեղեկանում ենք Արցախի ՊՆ-ից։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 23:15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։