ԿԽՄԿ-ն անհրաժեշտ մարդասիրական օգնություն է հասցրել Ստեփանակերտ՝ անցնելով միաժամանակ Լաչինի և Աղդամի ճանապարհներով, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պաշտոնական ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովայի հայտարարության՝ բեռնատարներում ալյուր և դեղամիջոց է:
Ավելի ուշ Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը սոցցանցերում գրել է, որ Աղդամ-Ասկերան-Ստեփանակետ ճանապարհը բաց է և ֆունկցիոնալ։
«Դիմակներն ընկնում են, իրականությունը մնում է». Ադրբեջանում գորշ գոտիների տեղ չկա»,- ընդգծել է Հաջիևը։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց: