ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման և ԼՂ մեկ զինծառայողի վիրավորման մասին։
«Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 17-ին Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի Մարտակերտի շրջանում տեղակայված ՊԲ դիրքերի ուղղությամբ, կա վիրավոր։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել էր Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտման մասին։
Սեպտեմբերի 18-ին Արցախի ՊՆ-ն հաղորդել էր, որ Ադբեջանի ՊՆ-ն ամրաշինական աշխատանքներ կատարելու մասին ապատեղեկատվություն է տարածել։