Ադրբեջանի ԶՈւ-ն ռմբակոծում է Ստեփանակերտը, այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Armenia Today-ին այդ մասին հայտնեցին նաև Ստեփանակերտի բնակիչներից։
Արցախի ՊՆ-ն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հայտնել էր, որ ստահոդ է Ադրբեջանի ՊՆ-ի այն հաղորդագրությունը, թե ՊԲ ստորաբաժանումները ճնշել են Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Արցախի ՊՆ-ն նաև հերքել էր Ասկերանի շրջանում ադրբեջանական դիրքերին կրակելու Բաքվի տեղեկությունները։ Արցախի ՊՆ-ն պատասխանել էր դիվերսիոն ներթափանցում կատարելու Ադրբեջանի մեղադրանքներին՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն։
Արցախի ՊՆ-ն երեկ՝ սեպտեմբերի 18-ին, երկու անգամ հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունները։ Սեպտեմբերի 18-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման և ԼՂ մեկ զինծառայողի վիրավորման մասին։