Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ այսօր Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում կա առնվազն 2 զոհ, որոնցից մեկը երեխա է։ Այդ մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում (նախկին Twitter):
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ: Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ 11 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 8 երեխա»,-հայտնել է Ստեփանյանը` հրապարակելով վիրավոր երեխաների լուսանկարները։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ստեփանակերտի զանգվածային հրետակոծության մասին հայտնել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի բնակիչները։