Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը հասել է 23-ի, X սոցցանցում (նախկին Twitter) հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա հայտնել է, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ստեփանյանի խոսքով՝ թիրախների են ենթարկվում նաև քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում կա առնվազն 2 զոհ, որոնցից մեկը երեխա է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ստեփանակերտի զանգվածային հրետակոծության մասին հայտնել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի բնակիչները։