Ադրբեջանցի երկու զինվոր կրակել են Արցախի Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղի 13-րդ դարի վանական համալիրի վրա, հաղորդում է Caucasus Heritage Watch-ը X-ում (նախկինում՝ Twitter):
«Նման հարձակումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի ուղղակի խախտում են և պետք է հետաքննվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը վճռեց, որ Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի կանխելու և ճնշելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ աղոթատեղիների, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանոցների և արտեֆակտների վանդալիզմի և պղծման գործողությունները։