Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին՝ Հայաստան գնալու ճանապարհին: Նրանք հայտնում են, որ Վարդանյանին ձերբակալել են ադրբեջանցի ուժայինները։
Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը Civilnet.am-ի հետ զրույցում ասել է, որ Վարդանյանն իր հետ չի կապվել, նրա ձերբակալության մասին տեղեկացել է ադրբեջանական լրատվամիջոցներից։
Վարդանյանի թիմում Armenia Today-ի աղբյուրները հայտնեցին նաև, որ նա արդեն երկրորդ օրն է կապի մեջ չէ։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնում նշանակվել է 2022 թ. նոյեմբերի 4-ին։
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես ստանձնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Արայիկ Հարությունյանը ևս տեղեկացրել էր իր կողմից կայացված կարևոր որոշման մասին, ըստ որի Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտոնը։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին:
Դրանից մեկ ամիս անց Ադրբեջանը «բնապահպանական պատճառաբանություններով ամբողջությամբ շրջափակվեց Ացախը։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին Արցախի նախագահի և պետնախարարի միջև առկա տարաձայնությունների մասին։ Իսկ Իլհամ Ալիևը հայտնեց, որ Բաքուն Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի այն բանից հետո, երբ Վարդանյանը կհեռանա այնտեղից։