Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաստատել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը։
Այսօր ավելի վաղ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հաստատել էր Լաչինի միջանցքի անցակետում ադրբեջանցիների կողմից գործարարին ձերբակալելու մասին տեղեկությունը։
Այսօր հայտնել էինք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին ՀՀ մեկնելիս Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին։
Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնում նշանակվել էր 2022 թ. նոյեմբերի 4-ին։
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես ստանձնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Արայիկ Հարությունյանը ևս տեղեկացրել էր իր կողմից կայացված կարևոր որոշման մասին, ըստ որի Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտոնը։
Սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին: Դրանից մեկ ամիս անց Ադրբեջանը «բնապահպանական պատճառաբանություններով ամբողջությամբ շրջափակվեց Ացախը։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին Արցախի նախագահի և պետնախարարի միջև առկա տարաձայնությունների մասին։ Իսկ Իլհամ Ալիևը հայտնեց, որ Բաքուն Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի այն բանից հետո, երբ Վարդանյանը կհեռանա այնտեղից։