Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում մասունքներ են հայտնաբերվել, հայտնել են ԱՀ ՆԳ նախարարությունից։
Տեղեկացնում են, որ նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։
«Նույն տարածքից հայտնաբերվել են հետևյալ անձնական իրեր։Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,-տեղեկացրել են ԱՀ ՆԳՆ-ում։
Սեպտեմբերի 27-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով Արցախից Հայաստանի բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից 142-ը` ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։