Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին։ Բաքուն դեռ չի հաստատել տեղեկությունը։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին կալանավորելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և պահանջել տեղեկություններ Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջության մասին։