Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել խնամքի կարիք ունեցող մոտ 20 հիվանդ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ նախկինում նրանք հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն լքել Լեռնային Ղարաբաղը։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարը հայտնել էր, որ շտապ օգնության 13 խումբ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող և անկողնային հիվանդներին տեղափոխելու համար։