ԼՂ-ից բռնի տեղահանված 100 617 անձ արդեն Հայաստանում է, Հակարիի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց, հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Նրա խոսքով` հաշվառվել է 91 918 անձ։
Վարչապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ պետության կողմից տրամադրվող աջակցությունից և կեցավայրերից օգտվել է տեղահանվախների 50 տոկոսը:
Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 345 անձ, որոնցից շատերի վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքում այս պահին 9 երեխա կա, նրանցից 2-ի առողջական վիճակում երևում է դրական դինամիկա:
Հոկտեմբերի 3-ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 2 784 երեխա ընդգրկվել է Հայաստանի կրթական հաստատություններում:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: