Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է։ Հոկտեմբերի 3-ի՝ ժամը 16։00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 625 անձ։ Այս մասին ուղիղ եթերում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Հակարիի կամուրջը 21 195 տրանսպորտային միջոց է հատել, հաշվառված քաղաքացիների թիվը կազմել է 91 924:
Բաղդասարյանի խոսքով, այն մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով ժամանելուց հետո չեն կարողացել հաշվառվել, կարող են դիմել այն 60 համայնքային կենտրոնները, որոնք առանձնացված են նրանց համար։
Մանրամասները՝ տեսանյութում: