Հայ ձեռներեցների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ շարունակելու է աջակցել Արցախի ժողովրդին։
«Մենք միշտ կանգնած ենք եղել Արցախի ժողովրդի կողքին, այն ժողովրդի, ով անկեղծորեն նվիրված է իր հողին, իր հայրենիքին, իր արմատներին։ Արցախը կենդանի է, քանի դեռ կան արցախցիները՝ ուժեղ, նվիրված ժողովուրդ։ Եվ մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ կլինի»,- ընդգծել է նա։
Կարապետյանը հավելել է, որ գիտի, որ Արցախի Հանրապետության ղեկավար Սամվել Շահրամանյանը գտնվում է Հայաստանի տարածքում, և պատրաստ է աջակցել նրան ընթացիկ բոլոր խնդիրներում՝ ի շահ Արցախի ժողովրդի։
Ավելի վաղ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտնել էր Արցախի երկու գյուղի բնակիչների Լոռու մարզի Տաշիրի շրջան տեղափոխվելու և բռնի տեղահանված 1․000 մարդկանց օգնություն տրամադրելու մասին։