Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը չի փոոխվել, Հայաստան է տեղափոխվել 100 632 մարդ, «Հումանիտար կենտրոնի» ուղիղ հեռարձակմամբ ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում հաշվառված քաղաքացիների թիվը կազմում է 99 տոկոս, ինչը զգալի մեծ ցուցանիշ է:
Ըստ մարզերի՝ քաղաքացիների բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը`
Սյունիք՝ 320,
Վայոց ձոր՝ 152,
Գեղարքունիք՝ 367,
Արարատ՝ 1221,
Կոտայք՝ 1348,
Արագածոտն՝ 371,
Արմավիր՝ 671,
Լոռի՝ 404,
Շիրակ՝ 282,
Տավուշ՝ 222,
Երևան՝ 2543:
«Հայաստանի ԲԿ-ներում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 309 անձ, որից 116-ը ծանր վիճակում է, 19-ը՝ ծայրահեղ ծանր»,- ասաց Բաղդասարյանը
Նրա հրապարակմամբ՝ Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա, 3 երեխա՝ առողջական վիճակի բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել է ստացիոնար բուժման, նախօրեին 1 նորածին դուրս է գրվել:
Արցախից բռնի տեղահանված երեխաների 38 տոկոսը՝ շուրջ 7 904 երեխա, ընդգրկվել է տարբեր կրթական հաստատություններում:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։