ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղաաբաղում ռուս խաղաղապահների ևս 3 դիտակետի ապամոնտաժման մասին։
«Օրվա ընթացքում կողմերի շփման գծից պահակակետերը զինաթափելու և դուրս բերելու կապակցությամբ փակվել են երկու դիտակետեր Շուշիի և Ասկերանի շրջաններում և մեկ ժամանակավոր դիտակետ՝ Մարտակերտի շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավարտել են Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը։