«Թաթոյան» հիմնադրամը տեսանյութ է հրապարկել․ այն փաստում է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները հարձակվել են խաղաղ բնակչության վրա։
«Այս ապացույցները ցույց են տալիս, որ ադրբեջանական զինվորները 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում հարձակվել են քաղաքացիական բնակավայրերի վրա։ Հավաքելով տեսագրությունների տարբեր հատվածներ՝ կարողացանք պարզել, որ ադրբեջանական զինծառայողները կրակել են քաղաքացիական բնակչության տների վրա՝ ակնհայտորեն իմանալով, որ խաղաղ բնակիչները մնում են գյուղերի և քաղաքների տներում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
Մանրամասները՝ տեսանյութում։