Հոկտեմբերի 7-ին Լյուքսեմբուրգի հայ համայնքը ցույց է կազմակերպել ի աջակցություն Արցախի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում, գրում է «Արմենպրես»-ը:
Նշվում է, որ ցույցին մասնակցել են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլ նաև Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանկ Էնգելը, նրա կուսակից ընկերները, ինչպես նաև Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատգամավոր Փոլ Գալեսը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս ամենի հետ մեկտեղ Լյուքսեմբուրգի հայ համայնքի կողմից կազմակերպվում են տարբեր դրամահավաքներ և իրերի հավաքագրման նախաձեռնություններ:
Հոկտեմբերի 7-ին ի պաշտպանություն Արցախի ակցիա էին իրականացրել նաև Արգենտինայի հայերը՝ երթով շարժվելով դեպի Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատուն:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։