ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին ռուս խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խաղաղապահների մի շարք ստացիոնար ժամանակավոր դիտակետեր արդեն ապամոնտաժվել են։ Բաքվի հետ քննարկվում են խաղաղապահների հետ կապված հիմնարար հարցեր»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
Մանրամասները՝ տեսանյութում: