Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հոկտեմբերի 12-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա ներկայության հարցերը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բանակցությունները տեղի կունենան Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։
Ըստ մամուլի հրապարակումների, Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը կքննարկեն նաև այսպես կոչված «հայերի խաղաղ ինտեգրումը» (որոնք այլևս Արցախում չկան. Բռնի տեղահանվել են Ալիևի և նրա դաշնակիցների կողմից):
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100․632 քաղաքացի։