Հոկտեմբերի 13-ին ստեփանակերտցի 19-ամյա երիտասարդ տղան «Բելաջո» ռեստորանի կամրջից ցած է նետվել՝ փորձելով վերջ տալ կյանքին, գրում է Armlur.am-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տղային տեղափոխել են հիվանդանոց, նա անգիտակից է, վիճակը գնահատվում է ծանր:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։