Ադրբեջանցիների կողմից (ապօրինի) բերման ենթարկված Արայիկ Հարությունյանը կապ է հաստատել ընտանիքի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով վերջինիս շահերը պաշտպանող ադրբեջանցի փաստաբանին։
«Նա գիրք է խնդրել, տրամադրել են, կապ է հաստատել նաև ընտանիքի հետ։ Ես ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները նրան պաշտպանելու համար: Միջազգային կազմակերպություններից որևէ մեկը դեռ չի հանդիպել նրա հետ»,- ադրբեջանցի փաստաբանի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները։
Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի ձերբակալության մասին։ Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր, որ Հարությունյանին 9 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել։