Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 29-ից մինչ օրս ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում և տեղափոխել Հայաստան, Armenia Today-ին հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Աշխատանքները շարունակվում են: Մենք աշխատում ենք այստեղ (Արցախում) ընտանիքների հետ, որոնք մեզ դիմել են և փնտրում են հարազատներին: Անհրաժեշտության դեպքում նաև որոշակի աջակցություն ենք տրամադրում այն ընտանիքներին, ովքեր ցանկություն են հայտնել մնալ Արցախում՝ սնունդ, դեզորայք և այլն»,- ասաց Ամատունին:
Հոկտեմբերի 13-ին Armenia Today-ի հետ զրույցում Զառա Ամատունին հայտնել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում և ըստ կարիքի աջակցում է Արցախում մնացած փոքրաթիվ բնակիչներին:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...