Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների զինաթափման և լուծարման կապակցությամբ Ասկերանի շրջանում 24 ժամվա ընթացքում փակվել է խաղաղապահների մեկ ժամանակավոր դիտակետ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են 8 դիտակետ և ռուս խաղաղապահների 16 ժամանակավոր դիտակետեր։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։