ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներից դիմումներ է ստացել, հավաքագրվել են նրանց տվյալները, և ստեղծվել է բազա, հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
«Մեր ունեցած տեղեկություններով՝ ԼՂ-ում աշխատում էին շուրջ 1500 ուսուցիչներ: Ունենք տեղեկատվություն, որ հանրապետության տարբեր մարզերում շուրջ 100 ուսուցիչներ` նախքան օժանդակության ծրագրի հաստատումը, իրենց նախաձեռնությամբ արդեն դիմել էին իրենց բնակավայրերի դպրոցներ և անցել աշխատանքի»,- ասել է նա։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են դիմել արտամրցութային կարգով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...