Առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բռնի տեղահանված բոլոր արցախցիները կստանան 50000-ական դրամ, հայտնել է ՀՀ կառավարության Հումանիտար կենտրոնի հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Փոխվարչապետի տեղեկացմամբ, բացառություն կկազմեն այն մարդիկ, ում բանկային հաշիվներին կան բավականաչափ խնայողություններ։ Նա անդրադարձել է բանկային գաղտնիքի պարագայում քաղաքացիների բանկային հաշիվների մասին տվյալների համադրման մասին հարցին։
Ըստ փոխվարչապետի այստեղ որևէ հակասություն չկա և օրենքի սահմաներում է լինելու ամեն ինչ։ «Կառավարությունը և համապատասխան մարմիններն այդ անձանց բանկային հաշիվներին որևէ հասանելիություն չունեն և չեն ունենալու։ Մենք կնախատեսենք դիմումների կարգ և կունենանք նախատես գրանցման համակարգ։ Երբ կառավարությունը կհայտարարի, թե որ սահմանաչափը գերազանցող բանկային հաշիվների մնացորդ ունեցողներն են, որ աջակցության շահառու չեն լինի, այդ մարդիկ ուղղակի կտեսնեն ու համապատասխպան դիմումներ չեն ներկայացնի։ Մենք տվյալների հասանելիությունը ոչ թե կտրամադրենք այն կառույցներին,որոնք պետք է նույնականացնեն վճարները կատարելուց առաջ, այլ Կենտրոնական բանկն իր իրավասության սահմաններում նախապես ստացված բոլոր դիմումների ըստ էության ստուգում կիրականացնի և կտրամադրի բոլոր այն հաշվեհամարները, որոնք տվյալ միջոցառման շահառու են հանդիսանում»,- մասնամասնել է Խաչատրյանը։