Ստեփանակերտի մոտ գտնվող բենզալցակայանի պայթյունի հետևանքով տուժած և վիրավորում ստացած 150 հիվանդներ բուժում են ստանում ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում, ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ ընթացքի մեջ է նույնականացման գործընթացը, հարազատներն անցնում են արյան հետազոտություններ, որպեսզի կարողանան գործընթացն արագ կազմակերպել: 40-ից ավելի նույնականացված և հուղարկավորված անձինք կան: 19 հոգի արտերկրում է բուժում ստանում, որոնց բուժման ընթացքում որոշակի դրական դինամիկա կա:
Նախարարը հավելել է, որ այրվածնքերի պարագայում բուժման և վերականգնման ընթացքը երկարատև է:
Մանրամասները՝ տեսանյութում։