Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, կոչ արել ազատ արձակել գերեվարված անձանց, հայտնում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
Ներկայացուցչությունը հաղորդում է, որ Եվրոպայի խորհուրդը հրատապ քննարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հարցով և ընդունել հռչակագիր, որում խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունները, ցավակցություն է հայտնում մարդասիրական հետևանքների համար, կոչ է անում ազատ արձակել Արցախի գերեվարված քաղաքացիներին և ողջունում է Հայաստանի ջանքերը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։