Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր մեր աշխատակիցները մինչ այժմ օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, հայտնում են ԿԽՄԿ-ից։
Նշվում է, որ աճյունների թվում եղել են նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհեր։
««Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է». մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։ Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է՝ 20, վիրավորվել գրեթե 300 մարդ։