ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձ արդեն ստացել է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40+10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի և վարձավճարների համար, իսկ շուրջ 100 000 անձ արդեն ստացել է 100 000 միանվագ աջակցություն, «Հումանիտար կենտրոնի» ուղիղ եթերում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Կառավարությունը որոշել է աջակցության շահառու դարձնել նաև այն անձանց, որոնք տեղափոխվել են ՀՀ բուժման կամ ուսումնառության նպատակով 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում։
Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 000 դրամ կփոխանցվի բոլոր այն մարդկանց, որոնք 100 000 դրամի շահառու են հանդիսանում։ Այն նախատեսվում է առաջնային ծախսերը հոգալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում: