ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս արցախցիների համար կգործեն էական զեղչեր, «Հումանիտար կենտրոնի ուղիղ եթերում ասել է ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը: Նրա խոսքով՝ քննարկումներ են սկսել դեռևս երկու շաբաթ առաջ Կենտրոնական բանկի և Ավտոապահովագրողների բյուրոյի հետ, որպեսզի հասկանան, թե ինչպիսի լրացուցիչ երաշխիքներ է հնարավոր տրամադրել արցախահայերին՝ նաև նրանց օրինական երթևեկության դաշտ բերելու համար:
«Ունեցել ենք կոնսենսուս և որոշում բյուրոյի կողմից, որ մեր հայրենակիցներն էական զեղչային համակարգից կարողանան օգտվել ԱՊՊԱ պայմանագիր կնքելու շրջանակներում»,- ասել է փոխնախարարը՝ չհստակեցնելով, թե որքան զեղչի մասին է խոսքը:
Ինչ վերաբերում է մինչ այժմ գրանցված կամ ֆիքսված, սակայն դեռ չփաստաթղթավորված տուգանքներին, որոնք ծագել են արցախահայերի` նաև ԱՊՊԱ չունենալու պատճառով, ապա Սարգսյանն ասել է, որ դրանք ներվելու են: Սակայն հոկտեմբերի 26-ից սկսած բոլոր տեսակի խախտումները փաստաթղթավորվելու են, զգուշացրել է նա:
Սարգսյանը հիշեցրել է նաև, որ 21 000 տրասպորտային միջոց հատել է ՀՀ սահմանը բռնի տեղահանության հետևանքով և գտնվում է ՀՀ երթևեկության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: