Եվրոպայի խորհուրդը նախապատրաստում է միջոցառումների համապարփակ փաթեթ՝ արձագանքելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան փախստականների հոսքին, ասվում է Եվրոպայի խորհրդի կայքում։
Խորհրդի տվյալներով՝ փաթեթն ուղղված է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու ավելի քան 100.000 ղարաբաղահայերի, այդ թվում՝ մոտ 30.000 երեխաների տեղավորման հետ կապված խնդիրների լուծմանը։
Նշվում է, որ աջակցության միջոցառումներ են նախապատրաստվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաչիկի Հայաստան կատարած այցից հետո։ Այցի ընթացքում նա նշել է աջակցության կոնկրետ ոլորտներ, որոնք ներառված են Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրում և միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության 2021-25 թթ․։
Մասնավորապես, նախատեսվում է ուժեղացնել խոցելի իրավիճակներում փախստականների իրավունքների պաշտպանությունը. հեշտացնելով փախստականների հասանելիությունը առողջապահական և հոգեկան առողջության խնամքին, ներառյալ հոգեբանական աջակցությունը. բնակչության խոցելի խմբերի հետ աշխատող մասնագետների կարողությունների հզորացում. կրթության մեջ ներառականության ապահովում և ուսումնական ծրագրերի վերանայում. երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև տեղական իշխանությունների կարողությունների բարձրացումը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։