Հայաստանի Քննչական կոմիտեն հայտնել է սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների, վիրավորների, անհետ կորածների և գերիների մասին տվյալներ։
Ըստ ՔԿ-ի կողմից ներկայացրած տվյալների՝
Զոհվել է ավելի քան 200 մարդ՝ 9 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա
Վիրավորվել է 231 զինվորական և 80 քաղաքացիական անձ
Անհետ կորած է համարվում 42 մարդ, այդ թվում՝ 12 քաղաքացիական անձ և 30 զինվորական
Գերեվարվել է 16 մարդ
Խոշտանգվել է 14 մարդ, այդ թվում՝ 12 զինվորական և 2 քաղաքացիական անձ
Նշվում է, որ ևս 64 խաղաղ բնակիչ զոհվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ժամանակ։
Ավելի վաղ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը հայտնել էր անցած 31 տարիներին Արցախի և ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորածների թիվը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։