ՀՀ իշխանությունները փոփոխել են արցախցիների բնակվարձի փոխհատուցման ծրագրի կարգը, հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը։
«Նոյեմբեր ամսից սկսած աջակցությունը տրամադրվելու է նոր պայմաններով, շահառու չեն հանդիսանա այն մարդիկ, ում կեցությունն ապահովում է պետությունը, մասնավորապես՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ պետական համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում մնացող մարդկանց համար այլևս աջակցությունը չի գործի»,- պարզաբանել է նա։
Փոխնախարարի խոսքով՝ նոյեմբեր ամսվա մյուս առանձնահատկությունն այն է, որ բոլոր ամիսների համար կպահանջվի մեկանգամյա առցանց դիմում լրացնել։ Սակայն եթե դիմումը մերժվի, հաջորդ անգամվա համար հարկ կլինի լրացնել նոր դիմում։