Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նոյեմբերի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նոյեմբերի 2-3-ին, 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Արցախում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին սպասվում է առավելագույնը 27 աստիճան տաքություն։