Նախապատրաստում ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ֆինանսական աջակցության երրորդ ծրագիրը, որը կհաստատվի հաջորդ շաբաթ՝ կառավարության նիստի ժամանակ, «Հումանիտար կենտրոն»-ի մամուլի ասուլիսին հայտնել է սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Նա մանրամասնել է, որ խոսքը վերաբերում է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 հազարական դրամ հատկացնելուն՝ առաջնային սպառման ծախսերը հոգալու համար:
Ծրագիրը երկու ամսվա համար է նախատեսված:
Նա հավելել է, որ ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց համար նպատակ ունեն օրենսդրական փոփոխություններով պարզեցված ընթացակարգ սահմանել կենսաթոշակի և նպաստների համար: Այն թույլ կտա արդեն ձեռք բերած և նախկինում ունեցած ստաժներն արագացված կարգով հաշվել ու այդ չափով կենսաթոշակ ստանալ:
Մանրամասները՝ տեսանյութում