Մայրաքաղաքում և մարզերում 120 արցախցի երեխա է ծնվել, «Հումանիտար կենտրոն»-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը
Նրանցից 67-ը ծնվել է Երևանում, 53-ը՝ մարզերում:
Փոխնախարարը նաև հաղորդել է, որ ռազմական գործողությունների ու պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքային բժշկական տարբեր հիմնարկներում բուժում ստացող հիվանդների թիվը 113 է, նրանցից 11-ի վիճակը ծանր է, 3-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր:
Ջումայանը հավելել է, որ 19 հոգու բուժումը շարունակվում է արտասահմանում, նրանց բոլորի մոտ նկատվում է դրական դինամիկա:
Մանրամասները՝ տեսանյութում