3-րդ ամիսն է՝ թոշակ չենք ստանում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարել է պահեստազորի սպա Արթուր Ստեփանյանը։
«Մենք՝ սպաներս, միշտ վարձատրվել ենք ՀՀ-ից, և ՀՀ կողմից էլ մեզանից միշտ պահվել է եկամտահարկ։ Այսօր արդեն 3-րդ ամիսն է ընդհանրապես թոշակ չենք ստանում։ 2020 թվականի տեղահանված եմ։ Կառավարության վերջին նիստի ժամանակ Ֆինանսների նախարարն ասաց, թե թոշակ ստանում են ի՞նչ անեն, եթե նպաստ են ստանում։ 2020թ․ տեղահանվածները ոչ մի նպաստից չեն օգտվել։ Մեր տան վարձերը վճարում էր Արցախի Հանրապետության կառավարությունը»,- նշում է նա։
Ստեփանյանի խոսքով՝ իրենց ստիպում են ընդունել ՀՀ քաղաքացիություն, բայց իրենք, այսպես թե այնպես, ՀՀ քաղաքացի են։ Ունեն կապույտ անձնագիր, որով ներկայացել են ցանկացած պետական կառույց՝ կարգավիճակի հարցով։
«Մեզ ասում էին՝ ի՞նչ կարգավիճակ, դուք ՀՀ քաղաքացի եք։ Հիմա ուզում են, որ անձնագրում ՀՀ հասցե գրած լինի։ Ուզում են փակել Արցախի թեման, օգնում են Ադրբեջանի իշխանություններին, որ մենք վաղը չկարողանանք մեր գույքի համար բողոքարկել»,- նշում է նա։
Արցախցին հավելում է, որ հայտնվել են անելանելի վիճակում, ամեն օր գնում են Ֆրանսիայի դեսպանատնից հումանիտար ապաստարան են խնդրում։
«Ի՞նչ իրավունքով են կտրել մեր թոշակները։ Այսինքն՝ ՀՀ-ում հանցագործություն է կատարվել՝ խոշոր հանցագործություն»,- ասում է պահեստազորի սպան։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԼՂ բնակչության կապույտ անձնագրերը քաղաքացիության հավաստման փաստաթուղթ չեն համարվում։
Վաղվանից սկսած՝ մինչև հունիսի 21-ը, ցերեկվա տևողությունը կավելանա օրը շուրջ 1 րոպեով․ Հայհիդրոմետ
Այսօր ձմեռային արևադարձի օրն է, վաղվանից սկսած՝ մինչև հունիսի 21-ը, ցերեկվա տևողությունը կավելանա օրը շուրջ 1 րոպեով, Ֆեյսբուքի իր էջում...