Արցախում ավարտվել է խաղաղապահ անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակներում Շուշիում փակվել է մեկ դիտակետ, ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 19-ից փակվել է 10 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։