ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում ձեռք կբերեն կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք՝ անկախ ԼՂ-ում կենսաթոշակ ու նպաստ ստացած լինելու հանգամանքից, «Հումանիտար կենտրոնում» հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Սոցապնախարարը տեղեկացրել է, որ այն հայրենակիցները, ովքեր ԼՂ-ում կենսաթոշակ ու նպաստ ստանալու իրավունք են ունեցել, ՀՀ-ում կշարունակեն ստանալ։
«Այն հայրենակիցները, որոնց կենսաթոշակային տարիքը լրացել է ՀՀ-ում, պետք է դիմեն կենսաթոշակի իրավունք ստանալու համար։ Նրանք այդ նպատակով պետք է մոտենան Միասնական սոցիալական ծառայության կենտրոններ»,- հավելել է նախարարը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Մանրամասները՝ տեսանյութում։