Փաստականի կարգավիճակ ստանալուց հետո Արցախից բռնի տեղահանվածներն ունեն կենսաթոշակներ ու նպաստներ ստանալու իրավունք, կառավարության նիստում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ անկախ այն հանգամանքից, թե բռնատեղահանվածներն Արցախում կենսաթոշակ կամ նպաստ ստացել են, թե ոչ, ՀՀ-ում իրավունք ունեն դրանք ստանալու:
«Անհրաժեշտություն է առաջացել պետական նպաստների և կենսաթոշակների մասին օրենքներում կատարել որոշակի փոփոխություններ՝ ամրագրելով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար կեսնաթոշակի իրավունքի իրացման առանձնահատկությունները կառավարության կողմից սահմանելու լիզորությունները»,- հիմնավորումներն է ներկայացրել նախարարը:
Մկրտչյանը հայտնել է, որ կստեղծվի էլեկտրոնային հարթակ և բոլոր նրանք, ովքեր Արցախում այդ իրավունքն ստացել էին, կընդունեն ի գիտություն և կսկսեն իրացնել կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը:
«Երբ հարթակը կգործարկվի, մեր հայրենակիցները կարող են դիմել կենսաթոշակի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մայրության, խնամքի նպաստի և մյուս նպաստների համար, որից հետո կարող են ստանալ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է, որ դիմողները գրանցված լինեն ՀՀ որևէ հասցեում: Գրանցումը հաշվառման ու քաղաքացիության դիմումի հետ կապ չունի:
Մանրամասները՝ տեսանյութում