Անվճար վերապատրաստումների ենք ուղղորդել 600-ից ավելի բռնի տեղահանված բուժաշխատողների, նույնքան անձանց էլ պատրաստ ենք ուղեգրել, հանձնաժողովային նիստի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Նա նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովի հաստատմանը, որով արցախցի բուժաշխատողների համար հավաստագիր ունենալու պահանջը կհետաձգվի:
«Բժշկական հաստատություններում աշխատող բժիշկները պետք է հավաստագիր ունենան: Արցախում նման օրենսդրական պահանջ չի եղել: Նախագծով Ազգային ժողովին խնդրում ենք հետաձգել այս դրույթի կիրառումը բռնի տեղահանված բուժաշխատողների շրջանում ՝ ՀՀ-ում աշխատելու հնարավորություն ընձեռնելու համար»,- ասել է Նանուշյանը:
Նա հավելել է՝ լրավճարներ են տրանադրելու մարզերում աշխատող բռնի տեղահանված բուժաշխատողների համար: