Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նոյեմբերի 10-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վրկ, 10-ի ցերեկը, 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-ի ցերեկը կնվազի՝ 4-6 աստիճանով, 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերն սպասվում է անձրև։
Արցախում այսօր սպասվում է անձրև։ Առաջիկա 4 օրերի ցերեկն սպասվում է +16-ից +25 աստիճան տաքություն, գիշերը՝ +6-ից +13։