Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 13-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ին կնվազի 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 14-18-ին հնարավոր է կարճատև անձրև։
Արցախում առաջիկա 4 օրերին ցերեկային ժամերին սպասվում է +9-ից +23 աստիճան տաքություն, գիշերային ժամերին՝ -2-ից +10 աստիճան տաքություն։