«Հրապարակ»-ը գրել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ գրավոր նամակ է ուղարկել Սամվել Շահրամանյանին և հրավիրել հանձնաժողով՝ հարցաքննության։ Շահրամանյանի մտերիմներից մեկը թերթին ասել է, որ դեռ որոշում չկա գնալ-չգնալու վերաբերյալ:
Լրատվականը հիշեցրել է, որ դեկտեմբերի 3-ին լրանում է հանձնաժողովի ժամկետը, և Շահրամանյանը պետք է արագ կողմնորոշվի` մերժե՞լ Անդրանիկ Քոչարյանի հրավերը, թե՞ իշխանության հետ չգնալ առճակատման ու ներկայանալ։ Հանձնաժողովը մտադիր է փակ նիստ անել, եթե, իհարկե, Շահրամանյանը չառարկի։
Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե Արայիկ Հարությունյանին չկարողացան հրավիրել, բայց մտադիր են Շահրամանյանին կանչել, մինչդեռ պատերազմի ժամանակ նա եղել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, զբոսաշրջության նախարարը, կապ չի ունեցել ռազմաճակատի հետ։