Ինձ համար հայկական Արցախի էջը փակված չէ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Ես հասկանում եմ, որ բնակչության մի մասի համար դա իրատեսական չէ, բայց չպետք է այդպես մտածել: Պետք է միշտ հետ վերադառնալու ինչ-որ պատուհան բացել, որի համար կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը: Արցախի հանրապետության քաղաքացիների պահանջը այդ իշխանությունների միջոցով պետք է հստակ ձևակերպվի»,- ընդգծել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ Արցախի կորստի առաջին և հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։